Սասուն Միքայելյանի թեման կքննարկվի ՔՊ-ում. հարցը հասել է վարչապետին. նրանից հաշիվ են պահանջելու
«Փաստ» թերթը գրում է.
«Աբովյանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որեւէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել»:
Հայտարարությունն ինքնին ուշագրավ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը մարզպետը բարձրացրել է նաեւ վարչապետի մոտ՝ իր մտահոգությունները հայտնելով Միքայելյանի նման պահվածքի առումով: Նույն աղբյուրների պնդմամբ, Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Սասուն Միքայելյանի՝ «ձեռքերը լվանալու» պահվածքը առաջիկայում քննարկման առարկա կդառնա նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:
Տեղեկությունները ճշտելու նպատակով դիմել ենք Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման խորհրդատու Նունե Այլանջյանին: Վերջինս նշեց, որ վարչապետն ու մարզպետը չեն քննարկել այդ հարցը, իսկ ահա ՔՊ-ում քննարկում լինելու է, սակայն ժամկետների առումով դեռեւս հստակություն չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...