Գազի գնի վերանայում միայն Հայաստանին է սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Եվ քանի որ «գազային ասեղն» ամենամեծ քաղաքական գործիքն է, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ոչ մեծ թանկացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին եւ Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։ Ռուսաստանը փափուկ պասաժով նախապատրաստում է գազի թանկացման սխեման:
Փորձեցինք «Գազպրոմ-Արմենիայից» ճշտել` Ռուսաստանում հուլիսի 1-ի թանկացումը կպրոյեկտվի՞ Հայաստանի վրա։ Մամլո ծառայությունից ասացին. «Սակագնի հետ կապված բանակցություններն ավարտական փուլում են, առաջիկայում ընկերությունը կհայտնի իր դիրքորոշումը` հարցի հետ կապված»:
Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ` 2020թ. հունվարի 1-ից հայկական շուկայի համար գազի գինը կբարձրանա: Ինչքա՞ն։ «Հաշվարկները դեռ չեն ավարտվել, կավարտվեն՝ տեղյակ կպահենք»: Քաղաքական զարգացումների՞ց է կախված։ «Ինչո՞ւ ոչ, նաեւ»: Ի դեպ, սակագնի վերանայում կլինի բացառապես Հայաստանի համար, Բելառուսի բարձրացված սակագինը Ռուսաստանն իր ներքին աղբյուրների հաշվին կոմպենսացնելու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...