Զեյնալյանի հրաժարականի նախապատմությունը. Նա դիմում գրելուց առաջ ուշագրավ զրույց է ունեցել Փաշինյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրաժարականի դիմումը գրելուց առաջ Արտակ Զեյնալյանն ուշագրավ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Երբ մոտ 2 շաբաթ առաջ դեռ նոր-նոր էին ասպարեզ նետվում իշխանության՝ Զեյնալյանից դժգոհության մասին լուրերը, վերջինս մտել է վարչապետի մոտ, փորձել ճշտել դրանց իսկությունը:
Փաշինյանն ասել է՝ ամեն ինչ նորմալ է, գնա աշխատի։ Զեյնալյանը հրաժարականից մեկ օր առաջ կրկին նույն հարցով դիմել է Փաշինյանին՝ վկայակոչելով «Իմ քայլը» խմբակցությունում հայտնի քննարկումը, որի ընթացքում մի քանի պատգամավոր այնքան բարձր են խոսելիս եղել Զեյնալյանի թեմայով, որ նրանց ձայնը լսելի է եղել կողքի սենյակում սպասող լրագրողներին։
Ասել են, որ Զեյնալյանն է ուշացնում անցումային արդարադատության հայեցակարգը, վեթթինգի նախագծի մշակումը, ուստի պետք է հեռանա։ Հրաժարականից մեկ օր առաջ ունեցած կարճատեւ զրույցի ժամանակ Փաշինյանը Զեյնալյանին ասել է, որ քաղաքական թիմն է որոշել նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը։
Դա է պատճառը, որ Զեյնալյանն իր ազատման հարցի շուրջ ասաց․ «Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով եւ ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...