Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով, այնպես, ինչպես ռումինները, նորվեգները, ավստրիացիները եւ սլովենները
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի F եւ G խմբերում կայացան հերթական հանդիպումները:
F խմբում կենտրոնականը Իսպանիա-Շվեդիա հանդիպումն էր: Մինչեւ 64-րդ րոպեն հաշիվը չէր բացվել, բայց Սերխո Ռոմոսը 11 մետրոնոցից գոլ խփեց, որից հետո արդեն Մորատան 11 մետրոնոց հարվածով հաշիվը դարձրեց 2:0, իսկ 87-րդ րոպեին Օյարսաբալը հաշիվը դարձրեց խոշոր:
F խմբի մյուս երկու խաղերում Նորվեգիան հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Ֆարերներին, իսկ Ռումինիան 4:0 հաշվով՝ Մալթային:
Չորս խաղից հետո աղյուսակը 12 միավորով գլխավորում են իսպանացիները: Ռումինիան եւ Շվեդիան վաստակել են յոթական միավոր:
G խմբի բոլոր երեք խաղերում գրանցվեցին խոշոր հաշիվներ:
Ավստրիան Սկոպիեյում 4:1 հաշվով հաղթեց մակեդոնացիներին, Սլովենիան Ռիգայում 5:0 հաշվով ջախջախեց Լատվիային, իսկ լեհերը իրենց դաշտում 4:0 հաշվով պարտության մատնեցին Իսրայելին:
Չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորում են լեհերը: Իսրայելն ունի յոթ, Ավստրիան վեց, Սլովենիան հինգ, իսկ Հյուսիսային Մակեդոնիան՝ չորս միավոր:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ