Մի ամբողջ քաղաքի բնակիչներ ապաստան են խնդրում Կանադայից (տեսանյութ)
ՌԴ Կիսելևսկ քաղաքի մի խումբ բնակիչներ տեսանյութ են տարածել, որում ամբողջ քաղաքի անունից դիմում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ Կիսելևսկի բնակիչներին Կանադայում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:
Կիսելևսկի բնակիչները դժգոհում են շրջակա միջավայրի վիճակից: Նրանք նշում են, որ շրջանի հանքերից ածուխի բաց արդյունահանում է կատարվում, ձմռանը սև ձյուն է գալիս, իսկ ուռուցքային հիվանդություններով տառապողների թիվն անընդհատ աճում է:
Կիսելևսկցիներն ասել են, որ մոտ 100 ընտանիք պատրաստ է ցանկացած պահի մեկնել Կանադայի ցանկացած շրջան:
Ի պատասխան այս ակցիայի՝ շրջանի ղեկավար Սերգեյ Ցիվիլևը խոստացել է աջակցել քաղաքացիներին: Նա հանձնարարել է տեղակալներին հանդիպել ժողովրդի հետ, լսել նրանց բողոքները և խնդիրների լուծման մեխանիզմներ առաջարկել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...