Կոռուպցիայի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվել. հերթը գործողություններին է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի վերջին` երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել է: Ինչպես հայտնի է, այն նախատեսված էր 2015-2018 թվականների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը:
Ի դեպ, նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:
Վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի պակաս չի եղել, բայց նախկին իշխանությունների օրոք կոռուպցիան աներեւակայելի չափերի էր հասել, եւ այս ամենը բացահայտվեց թավշյա հեղափոխությունից հետո: Ասել է թե` կոռուպցիայի դեմ պայքարի համար ոչ թե փաստաթղթեր են անհրաժեշտ, այլ իշխանությունների քաղաքական կամքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...