Նիկոլ Փաշինյանի պարտությունը. Ինչու է այսպես արագ մսխվում հեղափոխության կապիտալը
«168 ժամ» թերթը գրում է.
«Կիրակի օրը Աբովյան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ոչ ֆորմալ աջակցությունը վայելող Վահագն Գեւորգյանը։ Իրականում, սակայն, այդ ընտրությունը ոչ այնքան Գրիգորյանի հաղթանակն էր, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի լայն իմաստով՝ հեղափոխության պարտությունը։
Առանձին վերցրած մի քաղաքի քաղաքապետի ընտրություններին այդպիսի նշանակություն էր տվել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Նախ «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ողջ քարոզարշավի ընթացքում ներկայանում էր՝ որպես «վարչապետի թեկնածու», բացի այդ, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր զբաղվում վերջինիս քարոզչությամբ եւ մասնակցեց անգամ նրա օգտին կազմակերպված երթին։
Այդպիսով Նիկոլ Փաշինյանը ընտրությունները դարձրեց հեղափոխության փորձաքար եւ, փաստորեն, պարտվեց դրանցում։ Երեկ արդեն Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքները ներկայացրել է՝ որպես «ժողովրդավարության հաղթանակ», բնականաբար, ոչինչ չասելով հեղափոխության պարտության մասին։
Այս ընտրություններում իշխանության գործելակերպը, ընդհանրապես իշխանության վարքագիծը ցույց են տալիս, թե որքան արագ է մսխվում հեղափոխության կապիտալն ու Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը։ Դրանում, սակայն, մեղավոր է հենց իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Այսպիսով, Աբովյանի ընտրությունները կարող են դառնալ նոր գործընթացի՝ իշխանության վարկանիշի անկման սկիզբը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...