Մեղրիի զորամասի միջադեպի գործով մեղադրյալների թիվը հասել է 21–ի
Մեղրիի զորամասերից մեկում մարտի 17–ին արձանագրված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում 19 պարտադիր ժամկետային զինծառայողի և 2 սպայի (մեկը զորամասի հրամանատար, մեկը՝ գումարտակի հրամանատար)։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ զորամասի հրամանատարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է շուրջ 56 անձ, այդ թվում, որպես մեղադրյալ ներգրավվածները։
Հիշեցնենք, որ մարտի 17–ին Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների տեղափոխել են Կապանի, ապա՝ Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետեւ տարել են առաջնագիծ: Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), և ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հատկանիշներով։ Գործը քննվում է Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...