Երկարատեւ քունը սրտի համար, այնուամենայնիվ, օգտակար է
Քնի տեւողության մեծացումն, այնուամենայնիվ, սրտի համար օգտակար է, պարզել են Քեյփթաունի համալսարանի գիտնականները:
Նոր հետազոտության նպատակն էր հասկանալ կարդիոմետաբոլիկ ռիսկի եւ քնի տեւողության միջեւ կապը: Գիտնականները կտարարել են քնի տեւողությանը նվիրված 7 գիտական աշխատանքների վերլուծություն եւ պարզել, որ լիարժեք չքնող մարդկանց շրջանում քնի տեւողության զգալի մեծացումը միանշանակ դրական է անդրադարձել փոխանակության պրոցեսների եւ սրտի վիճակի վրա:
Գիտնականների վերլուծած հետազոտությունները ներառել են 138 մեծահասակների (մի քանի խմբերի) տվյալները.
մարդիկ, որոնք առողջության կամ քնի հետ կապված խնդիրներ չեն ունեցել,
մարդիկ, որոնք առողջ էին, բայց քիչ են քնել,
մարդիկ, որոնք ավելորդ քաշ են ունեցել եւ քիչ են քնել,
մարդիկ, որոնք քնի պակաս եւ հիպերտոնիա են ունեցել:
Մարդկանց քնի ռեժիմը փոփոխվել է 3-ից մինչեւ 6 շաբաթ ժամկետում: Քնի տեւողությունն ընդհանուր առմամբ մեծացվել է 21-177 րոպեով: Պարզվել է, որ դա դրական է անդրադարձել սրտի վիճակի եւ մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման հավանականության նվազման վրա:
Հետաքրքիր է, որ բացի սրտի համար օգուտից, քնի տեւողության մեծացումը նվազեցրել է ախորժակը, թուլացրել է քաղցր եւ աղի սնունդի հանդեպ հակումը, ինչպես նաեւ նվազեցրել է կալորիաների գործածման ծավալը, որոնք ամեն օր ստացվում են սպիտակուցներով:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ