Պատմության մեջ առաջին անգամ «России РБК», «Коммерсант» և «Ведомости» պարբերականները լույս կտեսնեն միևնույն շապիկով
Երկուշաբթի օրը «России РБК», «Коммерсант» և «Ведомости» հայտնի պարբերականները պատմության մեջ առաջին անգամ լույս կտեսնեն միևնույն շապիկով` ի պաշտպանություն «Մեդուզա» պարբերականի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք` թմրամիջոցներ վաճառելու կասկածանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պարբերականների շապիկին գրված կլինի «Ես/Մենք Իվան Գոլունովն» ենք: Լրագրողը ձերբակալվել էր Մոսկվայում` հունիսի 6-ին: Հունիսի 8-ին շտապօգնություն էր ժամանել ոստիկանության բաժանմունք, որտեղ պահվում էր Գոլունովը։ Բժիշկը կողոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում էր ախտորոշել:
Գոլունովը հիվանդանոց էր տեղափոխվել զննման, որտեղից ուղևորվել էր դատարան։ Մոսկովյան դատարանը հրաժարվել էր բավարարել քննիչների միջնորդությունը՝ լրագրողին կալանավորելու վերաբերյալ։ Տնային կալանքը նախատեսված է մինչև օգոստոսի 7-ը: Գոլունովին սպառնում 10-20 տարի ազատազրկում` թմրամիջոցների «մեծամասշտաբ» շրջանառության մեղադրանքով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...