Սոչիում ավտոբուսի վթարից հայ աղջիկ է տուժել. հրապարակվել են առաջին կադրերը՝ դեպքի վայրից
ՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով տուժել է 1993 թ. ծնված ազգությամբ հայ աղջիկ: Այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Համացանցում հրապարակվել են Սոչիում զբոսաշրջային ավտոբուսի բախումից հետո արված առաջին կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են վիրավորներին դուրս բերում կողաշրջված ավտոբուսից և տեղափոխում խոտածածկի վրա՝ սպասելով շտապ օգնության ժամանմանը:
Ինչպես գրում է Life.ru-ն, տուժածների մեծ մասի մոտ կապտուկներ և վնասվածքներ են, սակայն մի քանիսի մոտ ավելի լուրջ վնասվածքներ կան:
Ընդհանուր առմամբ, 26 մարդ է տուժել, որոնց թվում՝ 3 երեխա: Նրանցից 23-իին հոսպիտալացրել են:
Նշվում է, որ Mercedes-Benz-ի 48-ամյա վարորդը չի զիջել Yutong ավտոբուսին և դուրս է եկել խաչմերուկ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...