Պուտինը Bloomberg-ի խմբագրին առաջարկել է մրցագորգ դուրս գալ (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ռինգ դուրս չէր գա Bloomberg գործակալության միջազգային քաղաքականության հարցերով գործադիր խմբագիր Ռոզալինդ Մեթիսոնի հետ, որը թաիլանդական բռնցքամարտով է հետաքրքրվում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, փոխարենը ՌԴ նախագահը լրագրողին հրավիրել է ուժերը չափելու ձյուդոյի մրցագորգի վրա:
«Համոզված չեմ, որ կհամարձակվեի Ձեզ հետ ռինգ դուրս գալ»,- ասել է Մեթիսոնը:
«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես ինքս Ձեզ հետ ռինգ դուրս չէի գա՝ ոչ թե նրա համար, որ Դուք կին եք, այլ նրա համար, որ յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի: Ես երբեք բռնցքամարտով չեմ զբաղվել: Իսկ մրցագորգ՝ խնդրեմ, պատրաստ եմ ուժերս չափել»,- ժպիտով պատասխանել է Պուտինը:
ՌԴ նախագահը կատակով հավելել է, որ մրցագորգի վրա ինքն ակնհայտ առավելություն ունի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...