Յոլյանը հերքում է՝ հրաժարական չի տալու, վարչապետի հետ էլ կոշտ խոսակցություն չի եղել
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ օրերս վարչապետը բավականին կոշտ ու խիստ խոսակցություն է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հետ՝ նրան մեղադրելով բացահայտ անգործության մեջ:
Ըստ այդ տեղեկությունների, Փաշինյանի վրդովմունքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հաշվեքննիչ պալատն իր բուն ֆունկցիայի առումով, այն է՝ չարաշահումների եւ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներ, գրեթե ոչինչ չի արել: Խոսակցության հիմնական թեմաներից մեկը եղել է հատկապես «Հյուսիս-հարավը»: Մեր աղբյուրները պնդում են, որ առաջիկայում Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու:
«Փաստը» տեղեկությունները ճշտելու համար զանգահարեց ՀՀ հաշվեքննիչ պալատ, որտեղից մեզ փոխանցեցին պարոն Յոլյանի տեսակետն այս տեղեկությունների վերաբերյալ. «Այս պահին Հաշվեքննիչ պալատն ամենայն ծանրաբեռնվածությամբ աշխատում է, եւ պարոն Յոլյանը կատարում է բնականոն գործունեության ապահովման իր հիմնական պարտականությունը: Տեղեկությունը, որ պարոն Յոլյանը պատրաստվում է հրաժարական տալ, չի համապատասխանում իրականությանը»:
Ինչ վերաբերում է վարչապետի հետ կոշտ զրույցին, ապա պալատից նշեցին հետեւյալը. «Օրերս ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն էր ներկայացնում հենց պարոն Յոլյանը: Լրագրողների՝ իրեն ուղղված հարցերից մեկում նա անդրադարձավ կառավարության եւ հատկապես վարչապետի հետ աշխատանքին:
Նա նշել է, որ պալատի գործունեության հետ կապված տարաբնույթ հարցեր են քննարկվել վարչապետի հետ, եւ վարչապետը տվել է հարցերի դրական պատասխան: Գործադիր իշխանությունը եւ Հաշվեքննիչ պալատն ակտիվ աշխատում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Պարոն Յոլյանն ու վարչապետը կոշտ զրույց երբեք չեն ունեցել: Վարչապետը միշտ կարեւորել է կառույցի նշանակությունը, նրա վերաբերմունքը եղել է կառուցողական եւ դրական»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...