Ինքնադատաստան. Բնակիչները «ԿամԱԶ»-ներով բարձրացել են Արագածը, որ քանդեն ՀէԿ-երը. սրա թիկունքում քաղաքապետն է
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի նոր իշխանությունը կարծես թե որոշել է վերացնել սեփականության իրավունքը: Երեկ Արագած գյուղի բնակիչները երեք «ԿամԱԶ»-ներով եւ տրակտորով բարձրացել են Արագած լեռը, որպեսզի քանդեն Գեղարոտ գետի վրա դեռեւս 2007թ. կառուցված Գեղարոտ 1, Գեղարոտ 2 եւ Արագած ՀէԿ-երը:
Գյուղացիները պնդում են, որ ՀէԿ-երը աղտոտում են իրենց ջուրը եւ ՀէԿ-երի կողմից օգտագործված ջուրն այլեւս պիտանի չէ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:
Ոչ դատական ակտ, ոչ փոխհատուցում, այլ ինքնադատաստան. գյուղացիները որոշել են, որ ՀէԿ-երը պետք է քանդել, գնացել են, որ քանդեն: Ինչ-որ բան երեկ են արել, մնացածը կանեն այսօր:
Ըստ որոշ տեղեկությունների՝ քանդողների բրիգադի հետեւում կանգնած է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, «Գնթունիք» սուպերմարկետի սեփականատերը: Տեսնես ինչպես նա կվարվի, եթե ինչ-որ բրիգադ էլ որոշի, որ պետք է քանդել նրա սուպերմարկետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...