7-ամյա հայուհին Թուրքիայում անցկացված «Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթող է ճանաչվել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող Անջելինա Մկրտչյանը գեղեցկության, նորաձևության ու տաղանդի «Մինի միսս Տիեզերք 2019» փառատոնի հաղթող է ճանաչվել։ Փառատոնն անց է կացվել Թուրքիայում, հաղորդում է «Кубань 24» հեռուստաալիքը։
Փոքրիկ հայուհին ժյուրիի առաջ ներկայացել է երեկոյան զգեստով, ազգային և սպորտային հագուստներով։ Ժյուրիի կազմում հայտնի դիզայներներ, մշակութային գործիչներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ են եղել։
«Շատ էի հուզվում, ցանկանում էի հաղթել ու հաղթեցի»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է 7-ամյա Անջելինան։
«Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթն անց է կացվել իտալական ծագումով ֆրանսիացի աշխարհահռչակ դիզայներ Պիեր Կարդենի հովանավորության ներքո, որը հաղթողի հավակնորդների շարքում նկատել է փոքրիկ հայուհուն և նրան Փարիզ հրավիրել։
Անջելինա Մկրտչյանը, չնայած մրցույթին մասնակցությանը, գերազանցությամբ է ավարտել առաջին դասարանը և լավագույն աշակերտուհի է ճանաչվել, գրում է rusarminfo.ru-ն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...