Հնդկաստանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է բժիշկը ծեծում հիվանդին (տեսանյութ)
Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող հիվանդանոցներից մեկում բժիշկը ծեծել է հիվանդին: Ներկաներից մեկը տեսագրել է մմիջադեպը, գրում է Daily Mail-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդաշատ հիվանդասենյակում բժիշկը բարձրանում 30-ամյա հիվանդի մահճակալին և ապտակում նրան: Վերջինս փորձում է ոտքերով ետ մղել բժշկին, սակայն նա բռունցքներով հարձակվում է տղամարդու վրա ու ևս մի քանի հարված հասցնում: Շուտով մեկ այլ բժիշկ միջամտում է՝ հորդորելով գործընկերոջը հանգիստ թողնել հիվանդին:
Հիվանդանոցի ղեկավարությունը պնդում է, որ գաստրիտով հոսպիտալացված տղամարդն ավելի վաղ վիրավորել է հիվանդանողի աշխատակիցներից երկուսին: Ղեկավարության խոսքով՝ միջադեպի տեսագրությունը մոնտաժվել է:
Ռաջաստան նահանգի՝ առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարը, ինչպես նաև նահանգում մարդու իրավունքների հանձնաժողովը հիվանդանոցի ղեկավարությունից միջադեպի առնչությամբ զեկույց են պահանջել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...