Բրազիլիայի նախագահ․ Նեյմարի համար ծանր ժամանակներ են, բայց ես հավատում եմ նրան
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն աջակցությունն է հայտնել ֆրանսիայի ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, որի դեմ ներկայացվել է բռնաբարության մեղադրանք։
«Ես կցանկանայի խաղից առաջ ողջագուրվել Նեյմարի հետ։ Նրա համար ծանր ժամանակներ են, բայց ես հավատում եմ նրան»,- Բրազիլիայի նախագահի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի փոխնախագահ Ֆրանցիսկո Նովելիտոյի խոսքով՝ Նեյմարի մասնակցությունը Բրազիլիայում անցկացվելիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը հարցականի տակ է։
«Ես կարծում եմ, որ Նեյմարը մեզ կխնդրի այս մրցաշարը բաց թողնելու մասին։ Կարծում եմ՝ հիմա նա հոգեբանորեն պատրաստ չէ խաղալ եւ պատասխանել լրագրողների հարցերին»,- Նովելիտոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Նեյմարն ու նրա հայրը չէին հերքել, որ Փարիզում մայիսի 15-ին ֆուտբոլիստն ունեցել է սեռական հարաբերություններ մի կնոջ, սակայն սեքսը եղել է փոխադարձ ցանկությամբ։
Նեյմարի հայրը հայտարարել էր, որ Սան Պաուլուի ոստիկանությունում դիմում ներկայացնելուց առաջ տվյալ կնոջ փաստաբանները փորձել են գումար շորթել որդուց։
Ամերիկայի գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 7-ը։ Խմբային փուլում Բրազիլիայի մրցակիցները կլինեն Բոլիվիան, Վենեսուելան եւ Պերուն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ