Իշխանությունները լուրջ խնդրի առջեւ են. գործող 250 դատավորներից միայն 15-20-ի հետ կապված լուրջ թերացումներ կան
«Փաստ» թերթը գրում է.
«Դատավորների եւ ընդհանրապես իրավական համակարգում ընթացող գործընթացների առումով հետաքրքիր երեւույթներ են կատարվում:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ, այսպես կոչված, ներքին «վեթինգի» եւ որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլեւ առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա:
Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգում ստեղծված համապետական աղմուկն ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում՝ առավելապես հիմնազուրկ, ասել է թե՝ դատավորների մոտ 80 տոկոսի հետ կապված որեւէ խնդիր չկա, եւ նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել, եթե արհեստական հիմքեր եւ ճնշումներ չիրականացվեն նրանց նկատմամբ, ինչը, ի դեպ, երեկ բացառեց վարչապետը՝ նշելով, թե իրեն խամաճիկային դատարան պետք չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...