Norway Chess. Լեւոն Արոնյանը «արմագեդոնում» պարտվեց Մագնուս Կարլսենին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում սպիտակներով 43-րդ քայլում ընդունեց պարտությունը աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ պայքարում։
Դասական պարտիայի 68-րդ քայլում գրանցվել էր ոչ ոքի։ Սպիտակներով դարձյալ խաղացել էր հայ գրոսմայստերը։
Մրցակարգով դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա։
Արոնյանը վաստակել է 2 միավոր եւ չինացի Դին Լիրենի եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ բաժանում է 5-7-րդ տեղերը։ Առաջատարը ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն է՝ 3,5 միավոր, Կարլսենն ու չինացի Յու Յանջին ունեն 3-ական միավոր։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 2,5-միավորով չորրորդն է։
Այս մրցաշարում դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ