«Ալաշկերտը» խզեց պայմանագրերը 7 ֆուտբոլիստի հետ
Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը պաշտպաններ Լևոն Հայրապետյանի և Գորան Անտոնիչի, կիսապաշտպաններ Արտակ և Արթուր Եդիգարյանների, Ջոել Դամահուի, հարձակվողներ Էդգար Մանուչարյանի և Ալեքսանդր Պրուդնիկովի հետ:
«Արտակ և Արթուր Եդիգարյանները իրենց ներդրումն են ունեցել «Ալաշկերտի» նշանակալի հաջողություններում` «Ալաշկերտի» կազմում դառնալով Հայաստանի եռակի չեմպիոն, կրկնակի սուպերգաթակիր և գավաթակիր: Նշված բոլոր ֆուտբոլիստները այս մրցաշրջանում «Ալաշկերտի» հետ նվաճել են Հայաստանի գավաթը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություն է մաղթում նրանց հետագա կարիերայում»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում:
«Ալաշկերտը» հունիսին կսկսի պայքարը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ