«Ռեալի» նախագահը կլինի ավտովթարում զոհված Ռեյեսի 11-ամյա որդու խնամակալը
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ստանձնել է հունիսի 1-ին ավտովթարում զոհված իսպանացի ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի 11-ամյա որդու ոչ պաշտոնական խնամակալությունը եւ կմասնակցի նրա դաստիարակությանը մինչեւ տղայի չափահաս դառնալը, հաղորդում է իսպանական Marca-ն։
Խոսե Ռեյես կրտսերը հանդես կգա Արքայական ակումբի պատանեկան թիմում։ Նա խաղացել է «Լեգանեսում»՝ դառնալով Իսպանիայի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկու։
Հիշեցնենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սեւիլիայի» սան էր, որի գլխավոր թիմում նորամուտը նշել էր 1999-ին, 2004թ․ հունվարին 20 միլիոն եվրոյով տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»։ 2006-2007-ի մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր եկել Մադրիդի «Ռեալում»։ Հետագայում ներկայացրել է «Աթլետիկոն», «Բենֆիկան», «Էսպանյոլը», չինական «Սինցզյան Տյանշանը»։ «Էստրեմադուրա» էր տեղափոխվել 2019թ․ հունվարին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ