Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Ե՞րբ կսպառվեն «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունները

«Հրապարակը» գրում է․ «Գազի գնի շուրջ դեռևս շարունակվում են քննարկումնե­րը: Թե որքան կշարունակվեն դրանք, անհայտ է: Արդեն տևական ժամանակ է՝ այս անորոշ պատասխանն է տալիս մեզ Գարեգին Բաղրամյանը, երբ էներգետիկայի նախարարն էր: Երեկ նա նույնն ասաց նաև ՀԾԿՀ նորանշանակ նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է այս տարվա ապրիլից. «Քննարկումները հենց ավարտվեն, հրապարակային բոլորդ կիմանաք»:

-Իսկ այդ քննարկումներն ո՞ւմ միջև են ընթանում, ի՞նչ ձևաչափով:

-Համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էներգետիկայի նախարարությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու «Գազպրոմ Արմենիան», վերջերս նաև ռուսական կողմի հետ է հանդիպում տեղի ունեցել՝ ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչների:

- Եվ ի՞նչ են ասում ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչները:

- Հիմա որևիցե կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետև նախ մի քանի համապարփակ բան է քննարկվում, դա մինչև 2030-ը գազամատակարարման սխեման է, այսինքն՝ ամբողջ այն ներդրումային ծավալները. որոնք պետք է իրականացվեն, այն արդյունքները, որոնք պետք է ստանան, թե դրա հետ շաղկապված ինչ սակագնային քաղաքականություն կլինի և այլն…

- Իսկ սահմանին գազի գնի մասով հայկական կողմը հակված է նրան, որ գինն իջեցվի, թե առնվազն գոնե պահպանվի այն, ինչ հիմա կա:

-Դե, դա արդեն մեր (ՀԾԿՀ-ի) իրա­վասություններից դուրս է, քանի որ բանակցում են ավելի շատ կառավա­րությունն ու նախարարությունը: Բայց հիմա կոնկրետ ունենք միջպետական համաձայնագրով նաև հայ-ռուսական որոշակի պարտավորություններ, որ մինչև հուլիսի մեկը պետք է մշակվի և ներկայացվի միջպետական համաձայնագրի նախագիծ՝ սահմանին գազի գնի ձևավորման վերաբերյալ:

- Պարոն Բաղրամյան, մի քա­նի տարի առաջ մենք 300 միլիոն պարտքի դիմաց մեր ունեցած 20 տո­կոս բաժնեմասը տվեցինք ռուսներին, դրա հաշվին նաև չավելացավ գազի գինը: Իսկ հիմա, երբ նորից բարձրա­ցել է գազի գինը, կարծես թե այլևս տալու բան չունենք, որ զսպենք այդ թանկացումը: Հիմա ինչի հաշվին պետք է դա լինի:

-Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ էլ տալու բան չունենք: Գազի գնի բարձրացումը սահմանին որևիցե ձևով պարտքի կուտակում պետության համար չի առաջացնում, քանի որ որևիցե նման պայմանավորվածություն, որ պետք է լինի, ինչպես նախկինում է եղել, չկա նման բան: Եվ այն ժամանակ, եթե ինչ-որ բաժնետոմս նույնիսկ կար, այսօր ռուսական «Գազպրոմը» մեր «Գազպրոմ Արմենիայի» 100 տոկոսանոց սեփականատերն է:

Դրան զուգահեռ՝ նաև քննարկվում է արդեն ռուսական «Գազպրոմի» հետ սահմա­նին գազի գնի ձևավորման որոշակի ժամանակահատվածի համար կոնկրետ բանաձև ունենալու խնդիրը…

-Ի վերջո, այն «սուբսիդիան», որ այս պահին տեղի է ունենում, ինչի շնորհիվ սահմանին գազի գնի բարձրացումը սպառողն իր վրա դեռևս չի զգում, դա ինչի հաշվին է, և ո՞վ է իր վրա վերցնում այդ բեռը:

-«Գազպրոմ Արմենիան» այսօր իր ներքին խնայողությունների հաշվին, քանի դեռ սակագնի վերանայման հարց չի բարձրացրել, բնականաբար, իր խնայողությունների հաշվին է դա կոմպենսացնում:

- Իսկ մինչև ե՞րբ կարող է դա տևել:

Նախնական պայմանավորվա­ծությունը եղել է 2019 թվականի հա­մար: Այսինքն՝ հիմա, որ քննարկումներն ընթանում են, հիմնականում ընթանում են 2020 թվականից սկսած՝ որոշակի՝ ժամանակահատվածի համար սակագնային քաղաքականություն ունե­նալու նպատակով, խոսքը և´ ներքին, և´ ներմուծվող գնի վերաբերյալ է: Համենայնդեպս, մինչև տարվա վերջ կա չգրված պայմանավորվածություն, որ իր հաշվին լինի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: