Անբարեկարգ ճանապարհները՝ ներգնա տուրիզմի խոչընդոտ
«Ժողովուրդը» գրում է. «Ներգնա տուրիզմի զարգացմանը խոչընդոտող լրջագույն պրոբլեմներից մեկը ճանապարհների անբարեկարգ վիճակն է: Այս մասին ահազանգում են Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերությունները: Հայաստանի անբարեկարգ ճանապարհների խնդիրը հասել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, և նա իր տարեկան զեկույցում անդրադարձել է դրան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ՄԻՊ-ը տվյալներ է ստացել այն մասին, որ շահագործվող 3477.6 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներից 44.0 կմ միջպետական և 353.0 կմ հանրապետական նշանակության ճանապարհները գնահատված են «վատ» և ենթակա են հիմնանորոգման:
Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում ճանապարհները գտնվում են գերազանց վիճակում, իսկ տուրիզմը տարեցտարի ծաղկում է ու արդյունքում անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ՝ 8,6 մլն մարդ, իսկ Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...