«Մարտի 1-ի» դեպքերից տուժած ո՞ր ոստիկանները կարող են փոխհատուցում ստանալ
«Ժողովուրդը» գրում է. ««2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ են կատարվել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկությամբ նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել արդարացման հիմքով: Ընդ որում, Սիսակ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդպիսի ոստիկանները քիչ են լինելու։ «Գուցե 1-2 ոստիկան լինեն, ովքեր վնասվածք են ստացել և դա ստացել են իրենց հակաիրավական գործողությունների արդյունքում։ Այսինքն` այս աջակցությունը չենք տալիս բոլորին, տալիս ենք ֆիքսված՝ մահվան դեպքում և վնասվածքի դեպքում։ Իմ կարծիքով` քիչ կլինեն ոստիկաններ, ովքեր միջին կամ ծանր վնասվածք ստացած կլինեն և իրենք էլ ներգրավված կլինեն որպես կասկածյալ կամ մեղադրյալ», – նշեց նա։
Նկատենք, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո շատ ոստիկաններ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքներ էին տվել` մարտի 1-ի առավոտյան նրանց կողմից, իբր, դաժան բռնության ենթարկվելու վերաբերյալ, բայց նրանք, բնականաբար, որևէ փոխհատուցում չեն ստանալու:
Մինչ այդ տեղեկացնենք` ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ, ու հայտնի է նրանց ով լինելը. նրանց թվում կան 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...