Ավտովթարում զոհված Խոսե Անտոնիո Ռեյեսի որդին հանդես կգա «Ռեալում»
Ավտովթարում զոհված Խոսե Անտոնիո Ռեյեսի ավագ որդին հանդես կգա Մադրիդի «Ռեալի» համակարգում, հաղորդում է Marca-ն։ Նա կխաղա Արքայական ակումբի պատանեկան թիմում։ Նախկինում 11-ամյա Խոսե Ռեյես կրտսերը հանդես է եկել «Լեգանեսում»՝ դառնալով Իսպանիայի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկու։
Հիշեցնենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը զոհվել է հունիսի 1-ին։ Նա «Սեւիլիայի» սան էր, որի գլխավոր թիմում նորամուտը նշել էր 1999-ին, 2004թ․ հունվարին 20 միլիոն եվրոյով տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»։ 2006-2007-ի մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր եկել Մադրիդի «Ռեալում»։ Հետագայում ներկայացրել է «Աթլետիկոն», «Բենֆիկան», «Էսպանյոլը», չինական «Սինցզյան Տյանշանը»։ «Էստրեմադուրա» էր տեղափոխվել 2019թ․ հունվարին։
Ռեյեսը Եվրոպայի լիգայի հնգակի գավաթակիր է։ Երեք անգամ նա տիտղոսը նվաճել է «Սեւիլիայի», երկու անգամ՝ «Աթլետիկոյի» հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ