Նեյմարին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում հնարավոր բռնաբարության գործի պատճառով, հաղորդում է Globoesporte-ն։
Հունիսի 3-ին Բրազիլիայի ոստիկանությունը ցուցմունք տալու համար կհրավիրի մեղադրանքը ներկայացրած կնոջը եւ Նեյմարին։ Երկուսից էլ կվերցնեն հեռախոսները՝ նամակագրությունները ուսումնասիրելու նպատակով։
Նեյմարն ու նրա հայրը չէին հերքել, որ տվյալ կնոջ հետ Փարիզում մայիսի 15-ին ֆուտբոլիստն ունեցել է սեռական հարաբերություններ, սակայն սեքսը եղել է փոխադարձ ցանկությամբ։
«Ինձ մեղադրում են բռնաբարության մեջ։ Դա ցավալի է, քանի որ ինձ ճանաչողները գիտեն, որ ես չէի կարող լինել այդպիսի իրավիճակում։ Ես եւ այդ կինը գիշեր անցկացնելուց հետո շարունակել ենք հաղորդակցվել։
Դա թակարդ էր, որի մեջ ես հայտնվեցի։ Դա պետք է դաս լինի ինձ համար։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են օգտվել իրավիճակից եւ գումար շորթել»,- Ինստագրամում նշել էր Նեյմարը։
Նեյմարի հայրը հայտարարել էր, որ Սան Պաուլուի ոստիկանությունում դիմում ներկայացնելուց առաջ տվյալ կնոջ փաստաբանները փորձել են գումար շորթել որդուց։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ