Նեյմար-ավագը՝ որդու դեմ բռնաբարության մեղադրանքի մասին. Դա եղել է փոխադարձ համաձայնությամբ
Armsport.am-ը գրում է.
Նեյմար դա Սիլվան՝ բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը, որը նաև նրա գործակալն է, մեկնաբանել է որդու դեմ ներկայացված բռնաբարության մեղադրանքը:
«Սա դժվար պահ է: Եթե մենք չկարողանանք արագ ցույց տալ ճշմարտությունը, խնդիրները ձնագնդու էֆեկտով կաճեն: Եթե ստիպված լինենք ցույց տալ WhatsApp-ում Նեյմարի նամակներն ու այդ կնոջ հետ երկխոսությունը, մենք դա կանենք», - Նեյմարի հոր խոսքերն է մեջբերել USA Today-ը:
Ըստ Նեյմարի հոր խոսքերի՝ սեռական ակտը եղել է փոխադարձ համաձայնությամբ: Նա նաև հայտարարել է իր ձեռքին եղած նկարների ու վկաների գոյության մասին, որոնք կապացուցեն, որ իր որդուն շանտաժի են ենթարկում: Սակայն ոչ նկարները, ոչ վկաներին բրազիլացին չի ներկայացրել: Ֆուտբոլիստի հայրը նաև նշել է, որ իր որդին արդեն նախապատրաստվում է դատական գործընթացի, եթե դրա կարիքը լինի:
Հիշեցնենք՝ կինը, որը հավաստիացնում է, թե ֆուտբոլիստը մայիսի 15-ին Փարիզում բռնաբարել է իրեն, հայտարարություն է տվել Սան Պաուլուի ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանությունը հայտնում է, որ նա շոկի մեջ է եղել և վախեցել է գործը գրանցել այլ երկրում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ