Երրորդ դեպքը պատմության մեջ. հեռացված արգանդով կինը հղիացել է եւ 4,5 լիտր արյուն կորցրել
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Եթովպիայում. 32-ամյա կինը, որի արգանդը հեռացված էր, հղիացել է։ Պտուղը զարգանում էր ելուստում, որը մնացել էր օրգանը հեռացնելուց հետո։
Անունը չնշած կինը հոսպիտալացվել է որովայնի սուր ցավերի պատճառով, ունեցել է սրտխառնոց, գիտակցության կորուստ եւ արագասրտություն։ Պացիենտը նաեւ առատ արնահոսություն ուներ եւ շոկային վիճակում էր։ Պարզվել է, որ այս բոլոր դժբախտությունների պատճառը էկտոպիկ հղիությունն է, երբ ձվաբջջի իմպլանտացիան տեղի է ունենում արգանդի խոռոչից դուրս։ Եթովպուհու պարագայում սաղմը 13 շաբաթ զարգացել էր ինքնատիպ «կուլտում», որը մնացել էր արգանդը հեռացնելուց հետո։
Նման բան տեղի է ունեցել ընդամենը երեք անգամ բժշկության պատմության մեջ։ Վերջին անգամ հղիություն արգանդի «կուլտում» գրանցվել էր 1968-ին։
Պացիենտը հիստերէկտոմիայի էր ենթարկվել (արգանդի հեռացման վիրահատություն) էկտոպիկ հղիությունից վեց տարի առաջ։ Նշվում է, որ ինքը՝ պտուղը, չի ապրել, իսկ կինը ընդհանուր առմամբ կորցրել է 4,5 լիտր արյուն։ Շտապ վիրաբուժական միջամտությունից հետո նա հիվանդանոցում անցկացրել է ինն օր։ Բժիշկների ասելով՝ կինը կյանքի եւ մահվան եզրին էր, բայց արդյունքում ապաքինվեց։
Արտասովոր դեպքը նկարագրվել է Medical Case Reports ամսագրում։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում