Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ կրակոցներն իրականում ուղղված էին Մարտակերտի քաղաքապետի որդուն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են իրենց համակիրների մեքենայի ուղղությամբ, կրակողներն էլ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմներն են, որոնք ավելի ուշ ձերբակալվել են:
Մինչ այս գործով նախաքննություն է ընթանում, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան: Դեպքից մեկ օր առաջ այդ նույն մեքենայով ՀՀ է եկել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի որդին, որը, սակայն, ճանապարհին իջել է, իսկ մեքենան ուղեւորվել է Երեւան, հաջորդ օրը վերադարձել դեպի Արցախ: Կասկածներ կան, որ ճանապարհին հնչած կրակոցներն իրականում «ուղղված են» եղել Մարտակերտի քաղաքապետի որդուն, թեեւ ինքը չի եղել մեքենայի մեջ:
Արցախում տարածված լուրերի համաձայն` այս երկու թիմերի միջեւ դեռ հունվարին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, անգամ հիմա դատավարություն է ընթանում: Չի բացառվում` Սեւան-Մարտունի ճանապարհին կատարվածը դրա հետեւանք է: Մեկնաբանությունների համար դիմեցինք Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, սակայն նա նշեց, թե ոչինչ չի կարող ասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...