Բելառուսաբնակ հայը տարբեր մեքենաների մասերից ինքնատիպ տրակտոր-մեքենա է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Բելառուսի Գրոդնոյի մարզի Ստարովշչինա գյուղի բնակիչ Արմեն Վասիլյանն ինքնատիպ տրակտոր-մեքենա է ստեղծել, հաղորդում է բելառուսական СТВ հեռուստաալիքը:
Վասիլյանը տրակտոր-մեքենան ստեղծել է «Жигули», Volkswagen և Audi մակնիշների ավտոմեքենաների, տրակտորի և մոտոցիկլետի տարբեր մասերից, ընդ որում՝ խցիկը և հետևի անիվները տրակտորից են վերցրած, շարժիչը՝ «Жигули»-ից, փոխանցման տուփը՝ Audi-ից, խողովակը՝ մոտոցիկլետից, ղեկը՝ Volkswagen-ից:
Խցիկում կառավարման վահանակից բացի երկու հովացնող սարք կա, որոնք օդափոխիչի դեր են կատարում, իսկ առջևի մասը զարդարում է «Волга»-ի քրոմապատ եղջերուն:
Ինքնատիպ մեքենայի ստեղծման համար բելառուսաբնակ հայը 2 տարի է ծախսել: Մեքենան պաշտոնապես գրանցված է որպես ինքնաշեն տրակտոր:
Մեքենայի խցիկում ամրացված են Հայաստանի ու Բելառուսի դրոշները: Հաղորդվում է, որ ամռանն այն կցուցադրվի Գրոդնո քաղաքի մոտ անցկացվելիք ավտոփառատոնի ժամանակ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...