Ունեցանք չեմպիոն, որը հաստատ չեմպիոն չէ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին տուրում հայտնի դարձավ չեմպիոն թիմի անունը: «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով հաղթելով «Բանանցին», շրջանցեց «Փյունիկին» եւ դարձավ չեմպիոն:
Ունեցանք չեմպիոն, որը ոչ խաղամակարդակով, ոչ էլ այլ գործոններով չպետք է դառնար չեմպիոն եւ Հայաստանը չպետք է ներկայացներ Չեմպիոնների լիգայում:
Նույն այս՝ «Բանանցի» հետ խաղում «Արարատ-Արմենիան» կրկին թողեց տխուր, անդեմ եւ թույլիկ ֆուտբոլային թիմի տպավորություն: Եւ ինչպես կրկին անգամ չշեշտես, որ եթե չլինեին մրցավարական կոպիտ, վնասարար սխալները, ապա չեմպիոն հաստատ կդառնար «Փյունիկը», անգամ «Բանանցը», բայց ոչ «Արարատ-Արմենիան»:
Եւ ի՞նչ ակնկալես «Արարատ-Արմենիայից» Չեմպիոնների լիգայում՝ ոչինչ: Երբ չկա մարզչական միտք, երբ չկա ֆուտբոլ, անգամ ամենափոքրիկ նպատակները չեն կարող իրականանալ:
«Փյունիկն» ունի լավ մարզիչ, այս թիմը ցույց է տալիս ֆուտբոլ, մրցունակ ֆուտբոլ, որի խաղը անգամ նայվում է, բայց թիմից գողացան չեմպիոնությունը: գողացան բառիս ամենաբուն իմաստով:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ