ՖԻԴԵ «Գրան պրի»․ Արոնյանին դուրս թողած Նեպոմնյաշչին նվաճեց հաղթողի կոչումը
Ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին նվաճեց ՖԻԴԵ «Գրան պրի» շարքի մոսկովյան մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչի թայ-բրեյքում Նեպոմնյաշչին առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ` 2.5:1.5:
Յան Նեպոմնյաշչին այս մրցաշարի առաջին շրջանում 1․5։0․5 հաշվով հաղթել էր հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին։ Քառորդ եզրափակիչում նա թայ-բրեյքի արդյունքում պարտութան էր մատնել չինացի Վեյ Յիին՝ 2․5։1․5։ Նեպոմնյաշչու եւ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի կիսաեզրափակիչ դիմակայությունն ավարտվել էր թայ-բրեյքի երկրորդ արագ պարտիայում՝ 3․5։2․5։
Ալեքսանդր Գրիշչուկը եզրափակիչի ճանապարհին պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին (1․5։0․5), ամերիկացիներ Ուեսլի Սոյին (2․5։1․5) եւ Հիկարու Նակամուրային (1․5։0․5)։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո էր։
ՖԻԴԵ «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ