Հենրիխ Մխիթարյանի ակումբակիցները Բաքվում կայացած նախախաղային ասուլիսում աջակցել են նրան
Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը եւ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական «Չելսիի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպման նախախաղային ասուլիսում անդրադարձել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը թիմի հետ չի մեկնել Բաքու:
«Ես ու Մխիթարյանը միասին ենք 5-6 տարի եւ, իհարկե, լավ ընկերներ ենք: Թվիթերում գրել էի, թե ինչ եմ մտածում: Մենք պետք է խաղանք նրա ու մեր վնասվածք ստացած խաղացողների համար: Եթե մենք հաղթենք եզրափակիչում, դա կլինի նաեւ նրանց համար»,- ասել է Պապաստատոպուլոսը:
«Իհարկե, հիասթափված ենք, որ Մխիթարյանն այստեղ չէ: Արդեն շատ է խոսվել Մխիթարյանի ու քաղաքական հարցերի մասին, բայց հիմա ժամանակն է խոսել ֆուտբոլից: Մխիթարյանը մեզ համար շատ կարեւոր է խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս: Ցանկանում ենք տիտղոս նվիրել նրան»,- ասել է Գրանիտ Ջական, փոխանցում է «Արսենալի» կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։
Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ