Ռոնալդուն, Նեդվեդը, Բուֆոնը, Պիրլոն՝ սպորտի եւ շոու բիզնեսի աստղերի խաղում (լուսանկարներ, տեսանյութեր)
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» «Ալյանց» ստադիոնում տեղի է ունեցել բարեգործական հանդիպում իտալական սպորտի եւ շոու բիզնեսի թիմերի միջեւ։
Հանգանակվել է 490 հազար եվրո, որը կփոխանցվի քաղցեկի դեմ պայքարի հիմնադրամին։
Չեմպիոնների թիմում հանդես են եկել Կրիշտիանու Ռոնալդուն, Անդրեա Պիրլոն, Պավել Նեդվեդը, Մարկո Ստորարին, Ֆրանչեսկո Տոտին, Դեմետրիո Ալբերտինին, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, «Ֆիատի», «Յուվենտուսի» եւ Ֆերարիի» սեփականատերերից Ջոնա Էլկանը, Միխայել Շումախերի որդի, «Ֆորմուլա-2»-ի մրցարշավորդ Միկ Շումախերը, այլ աստղեր։ Նրանց մարզիչն էր Միշել Պլատինին։
Շոու բիզնեսի թիմում Մասիմիլիանո Ալեգրիի ղեկավարությամբ խաղացել են Ջանլուիջի Բուֆոնը, Ջորջո Կիելինին, Խավյեր Ձանետին, երգիչներ Ների Մարկորեն, Նիկոլո Ֆաբին, Պաոլո Վալեզին, Պաոլո Բելին, Մատիա Բրիգան, Shade-ը, Էնրիկո Ռուգերին, դերասան Ռաուլ Բովա։
3։2 հաշվով հաղթել են սպորտի աստղերը, հայտնում է Goal.com-ը։
Ստադիոնում խաղին հետեւել է 41 հազար հանդիսական։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ