«Լուսավորը» ներկայացնում է իշխանության թեկնածուին. ինչու ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մեկ ամիս առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց ընդդիմությանը լծակներ տալու մասին, հիշեցրեց Փաշինյանի ընդդիմադիր ժամանակվա քննադատությունները, երբ ասում էր, որ ընդդիմությունը չունի իշխանությանը վերահսկելու լծակներ, Փաշինյանն էլ, ընդունելով դիտողությունը, առաջարկեց խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունների մեկական թեկնածու ներկայացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմում, սակայն տեղեկացանք, որ ԲՀԿ-ն հրաժարվել է ՏՄՊՊՀ անդամի թեկնածու ներկայացնել։
Պատճառները երեկ չկարողացանք ճշտել․ պատգամավորները տոնական եռուզեռի մեջ էին։ Փոխարենը «Լուսավոր Հայաստանը» 2 թեկնածու է առաջադրել՝ Արեն Դանիելյանին եւ Հայկ Կարապետյանին։
Ուշագրավ է, որ վերջինս ՀՀ վարչապետի աշխատակազմից է՝ հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար։ «Այո, նա երկար տարիներ քաղծառայող է եղել, բայց ես Հայկին ճանաչում եմ ՀԿ սեկտորից, մտերիմ ենք, ուժեղ իրավաբան է, մրցակցային իրավունքի ուժեղ մասնագետ»,- մեզ ասաց Էդմոն Մարուքյանը։
Երեկոյան տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայկ Կարապետյանի թեկնածությունը՝ ՏՄՊՊՀ անդամության համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...