Չինաստանում անցորդը որսացել է 5-րդ հարկից ընկած երեխային՝ փրկելով նրա կյանքը (տեսանյութ)
Չինաստանի հյուսիս-արևմտյան Ինին քաղաքում տղամարդը փրկել է 5-րդ հարկից դուրս ընկած 2-ամյա երեխային՝ օդից որսալով փոքրիկին, գրում է Inside Edition-ը:
Հաղորդվում է, որ տղան մնացել էր առանց հսկողության և դուրս ընկել 5-րդ հարկի պատուհանից: Ականատեսների խոսքով՝ փողոցում գտնվող տարեց մարդիկ նկատել են երեխային, սակայն չեն հասցրել օգնության հասնել:
Տղային փրկել է 28-ամյա Տոնիկ Տուրգահանբեկը, որն այդ պահին մեքենան կայանելիս է եղել շենքի մոտ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան ընկնում տղամարդու վրա:
«Երբ նրան նկատեցի, արդեն ներքև էր սուրում: Ոչինչ չհասցրի մտածել և մի ակնթարթ հետո բռնեցի նրան: Չգիտեմ՝ հետո ինչ եղավ, քանի որ մի պահ գիտակցությունս կորցրի: Երբ ուշքի եկա, շուրջս ոստիկաններ ու փրկարարներ էին»,- պատմել է Տուրգահանբեկը:
Երեխային և տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել: Տղայի մոտ լուրջ վնասվածքներ չեն եղել, իսկ տղամարդը գլխի ու ձեռքերի շրջանում քերծվածքներ է ստացել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...