Հայկական խորովածի փառատոն ՌԴ Ռոստովի մարզում (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի հայաբնակ Չալթիր գյուղում անց է կացվել հայկական խորովածի առաջին փառատոնը, հաղորդում է «Дон 24» հեռուստաալիքը։
Փառատոնի մասնակիցները՝ Չալթիրի լավագույն խոհարարները, ոչ միայն մրցել են ամենահամեղ հայկական խորովածի պատրաստման հարցում, այլև միջոցառման մասնակիցների հետ կիսվել են իրենց խոհարարական գաղտնիքներով։
«Պետք է հոգիդ ամբողջությամբ ներդնես, և այդ դեպքում կստացվի աշխարհի ամենահամեղ խորովածը»,- ասել է փառատոնի մասնակից Ռուսլան Թաշչիյանը։
Ռուսաստանի հարավում՝ խորովածի մայրաքաղաքը համարվող Չալթիում, միջոցառման ժամանակ նաև հայկական թխվածքների անկյուն է եղել, որտեղ ցանկացողները հնարավորություն են ունեցել համտեսել հայտնի հայկական քաղցրավենիք և անուշեղեն։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...