Կասիլյասն արտասվել է, երբ թիմակիցը գոլն իրեն է նվիրել (տեսանյութ)
Armsport.am-ը գրում է.
Այսօր կայացել է Պորտուգալիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ` «Սպորտինգ»-«Պորտու» հանդիպումը։
Գավաթը նվաճել է «Սպորտինգը»՝ հաղթելով հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (2-2, 11-մետրանոցներ՝ 5-4)։
Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացել է «Պորտուի» հարձակվող Տիկինյո Սոարեսը։ Բրազիլացի ֆուտբոլիստն իր գոլը նվիրել է թիմակից Իկեր Կասիլյասին՝ ցուցադրելով վերջինիս մարզաշապիկը։ Թիմակցի գեղեցիկ քայլից հետո Կասիլյասը չի կարողացել զսպել արցունքները։
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասն մայիսի 1-ին մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել։ Դարպասապահին անմիջապես հոսպիտալացրել էին և կատարել սրտի ստենտավորում։ Նախնական լուրերի համաձայն՝ Կասիլյասը չի կարողանա շարունակել պրոֆեսիոնալ կարիերան։
Այսօր 38-ամյա իսպանացին բժիշկների թույլտվությամբ է մարզադաշտից հետևել իր թիմի խաղին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ