Հոլանդիայում մրցավարն արձանագրել է իր իսկ խփած գոլը (տեսանյութ)
Armsport-ը գրում է.
Հոլանդիայի չորրորդ դիվիզիոնի առաջնության վերջին տուրի խաղում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: «Հարկեմասե Բոյզ»-«Հոեկ» խաղի գլխավոր մրցավարն իր մասնակցությունն է ունեցել գոլերից մեկին:
Հյուրերի գրոհներից մեկի ժամանակ «Հոեկի» ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը հասել է դարպասային գծի մոտ, ինչից հետո «Հարկեմասե Բոյզի» պաշտպանը փորձել է հեռացնել այն, բայց մրցավարից անդրադարձից հետո այն հայտնվել է դարպասում:
Մրցավարն առանց երկընտրանքի արձանագրել է գոլը, բայց խաղն ավարտվել է «Հարկեմասե Բոյզի»՝ 4:2 հաշվով հաղթանակով:
«Հարկեմասե Բոյզը» 57 միավոր է վաստակել և առաջնությունն ավարտել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: «Հոեկը» 64 միավորով 4-րդն է:
Այսպիսով, «Հոեկը» կմասնակցի փլեյ-օֆֆին, որտեղ 2-4-րդ տեղերը զբաղեցրած թիմերը խաղարկում են երրորդ դիվիզիոնի ուղեգիրը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ