Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլի» ավագանու անդամները շատ հաշտ չեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ` «Իմ քայլի» ավագանու անդամներն էլ շատ հաշտ չեն. «Այստեղ ևս թևերը, ոտքերը շատ են, և բազմազանությունը, կարծիքների տարբերությունը խիստ ցցուն է՝ միմյանց հետ եփված թիմ չէ, ու դա ոչ թե ժողովրդավարության, այլ քաղաքական-գաղափարական տարաբևեռության արտահայտություն է։ Տարբեր շահեր են լոբբինգ անում, երբեմն` խիստ հակոտնյա․ քաոս է»:
Խմբակցությունը, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկը Գրիգոր Երիցյանն է, որ հայտնի է «Ադեկվատների» հետ իր կոնֆլիկտով և ամենաակտիվներից է, նրա ակտիվ ջանքերով է ֆրակցիան բոյկոտել ավագանու՝ աշխատավարձերի բարձրացման առաջարկը:
«Եվ ընդհանրապես, իմքայլականներն ավագանու նիստերին առանձնապես ակտիվ չեն մասնակցում՝ ստաբիլ բացակայում են, իսկ ամենացնցողը` իշխանական ֆրակցիան տեղյակ չի եղել քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման գործընթացից. 3 ամիս քաղաքապետարանի աշխատակազմը տարածքային կառավարման նախարարության հետ քննարկել է հարցը, ավագանին օրակարգ մտցնելու օրերին է տեղեկացել նախագծի մասին։ Իշխանական մեծամասնությունը վիրավորվել է նման վերաբերմունքից, իսկ դա առաջին դեպքը չի»,- ասաց մեր աղբյուրը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...