Շրջանավարտների ֆլեշմոբից հետո տնօրենն աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում է գրել (տեսանյութ)
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում դպրոցի տնօրենն աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում է ներկայացրել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման որոշում նա կայացրել է «Վերջին զանգ»-ի երեկույթին շրջանավարտների իրականացրած ֆլեշմոբի պատճառով:
Հաղորդվում է, որ դպրոցի մի քանի շրջանավարտներ ավարտական միջոցառմանը ներկայացել են արտասովոր հագուստով:
Մասնավորապես` 3 տղաներ միջոցառմանը եղել են նապաստակի կերպարով, աղջիկներից մեկն էլ ոստիկանի հագուստով է ներկայացել երեկույթին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում նրանք գունավոր ճայթուկներ ու կրակմարիչ են օգտագործել՝ դառնալով մեծ իրարանցման պատճառ:
«Մեզ մոտ հիմա հետաքննություն ու ներքին ստուգումներ են ընթանում: Տնօրենն աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում է ներկայացրել»,- ասված է ուսումնական հաստատության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դպրոցի շրջանավարտները որոշել էին յուրահատուկ ֆլեշմոբ իրականացնել, սակայն, իրավիճակը թեժ հանգուցալուծում էր ստացել:
Երեխաների ու նրանց ծնողների հետ բացատրական աշխատանքներ կտարվեն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...