«Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Մխիթարյանն ու Օզիլը որոշեն հեռանալ թիմից
«Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում շարունակում է քննարկման թեմա լինել անգլիական լրատվամիջոցների համար: Ինչպես հայտնում է Armsport-ը` հղում անելով The Sun-ին, «զինագործներ»-ը Բաքու չմեկնելու հարցի վերաբերյալ ամբողջովին աջակցում են հայ ֆուտբոլիստին: Չնայած այդ ամենին, ակումբում դեմ չեն լինի, եթե Հայաստանի հավաքականի ավագը որոշի ամռանը լքել թիմը:
Ըստ աղբյուրի՝ «Արսենալ»-ում կարծում են, որ կիսապաշտպանն այդպես էլ չի կարողացել Լոնդոնում ցուցադրել իր ամբողջ ներուժը: Նմանատիպ իրավիճակ է նաև Մեսութ Օզիլի դեպքում: Ակումբում նրա հետ նույնպես հեռակա ծրագրեր չունեն: Օզիլի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, չնայած վերջերս տված հարցազրույցի ժամանակ նա հայտնել էր, որ չի ցանկանում լքել լոնդոնցիների կազմը:
Հավելենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչն այս տարի անցկացվելու է Բաքվում: Մխիթարյանը չի մեկնի եզրափակչին, ինչի պատճառով ՈւԵՖԱ-ի և Ադրբեջանի նկատմամբ իրենց դժգոհությունն են հայտնել մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, ֆուտբոլիստներ և մարզիչներ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ