«ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին»
«168 ժամ» թերթը գրում է. «Ի սկզբանե չափազանց բացասական արձագանք ստացավ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումը՝ առանց այդ պաշտոնից հետկանչի, որը ՀԱՊԿ անդամ բոլոր մյուս երկրները, առավելապես Ռուսաստանը, դիտարկեց որպես անհարգալից վերաբերմունք ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից:
Այս ամենն ավելի սուր ընկալվեց, քանի որ Հայաստանում նոր էին ավարտվել հեղափոխական իրադարձությունները, եւ հայ-ռուսական ակտիվ փոխգործակցություն դեռ հաստատված չէր, հստակ չէր, թե ինչ կարելի էր սպասել նոր իշխանություններից, եւ այդ անակնկալ որոշումը բավականին լուրջ հետեւանքների պատճառ դարձավ, քանի որ հետագայում Ռուսաստանն արդեն չաջակցեց Հայաստանին այդ պաշտոնը պահպանելու խնդրում, ըստ էության, «պատժելով»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է մոսկովյան աղբյուրը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին եւ օրերս կայացված որոշման պատճառներին:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարեվերջին որոշ նիստեր հետաձգվեցին, ապա ՀՀ-ում ընտրություններ տեղի ունեցան, եւ հարցն անորոշ վիճակում էր, այդ ընթացքում Հայաստանն էլ համոզվեց, որ, եթե չփորձի ինչ-որ կերպ հարմարվել այդ դիրքորոշումներին, ապա ավելի սուր տարաձայնություններ են սպասվում, որը կկոտրեր ներկայացվող տպավորությունը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:
«Այո, նման իրավիճակի իրավական կարգավորումները հստակեցված չէին, բայց պարզից էլ պարզ էր Ռուսաստանի եւ մյուս գործընկերների համար, որ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցել պետք չէր՝ առանց նրան այդ պաշտոնից հեռացնելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...