Մի՞թե մեզ այսպիսի չեմպիոն է պետք
Հայաստանի Բարձրագույն խմբում կայացավ 35-րդ տուրի երկու հանդիպում: «Արարատ-Արմենիան», որը պայքարում է չեմպիոնության համար, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մրցեց «Արցախի» հետ: Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները հաղթանակ տարան 2-0 հաշվով, բայց, մեղմ ասած, շատ վատ տպավորություն թողեցին:
Ակնհայտ էր, որ «Արցախը» թույլ, շատ թույլ թիմ է, բայց «Արարատ-Արմենիան» առանձնապես չէր տարբերվում նախավերջին տեղում ընթացող թիմից: Գուցե տարբերությունը միայն որոշ խաղացողների անհատական որակներն էին: «Արարատ-Արմենիան» չուներ ձեռագիր, չուներ մարզչական միտք:
Այս ամենն առավել մտահոգիչ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Փյունիկ»-«Լոռի» հանդիպման մրցավարների աննմարդկային արարքների պատճառով չեմպիոն կարող է դառնալ հենց այս անատամ, անդեմ թիմը՝ «Արարատ-Արմենիան»:
Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» 58 միավորով միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը: «Արցախը» 25 միավորով 8-րդն է:
Վերջին տուրում Մինասյանի թիմը մրցելու է «Բանանցի» հետ: Հաղթանակի դեպքում «Արարատ-Արմենիան» կհռչակվի այս մրցաշրջանի հաղթող: Մնում է հուսալ, որ «Բանանցը» չի հանձնվի եւ կփորձի միավորներ խլել հանուն արդարության, հանուն հայկական ֆուտբոլի:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ