Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է Եվրոպայի առաջնությանը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Սերբիայում հանդես կգան՝ Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչի անունը հայտնի կդառնա ապրիլի 25-ին: Այս քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մարզումների ժամանակ ցավեցրել է ծունկը: Եթե մինչեւ այդ Ալեքսանյանն ապաքինվի, ապա նա կմեկնի Սերբիա, իսկ եթե վնասվածքը խանգարի նրան, ապա գյումրեցի ըմբիշին կփոխարինի Արթուր Շահինյանը, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմեկնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):


















































Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար (տեսանյութ)
Արթուր Ալեքսանյանն ամբողջ մրցաշարում առանց միավոր տալու դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Արթուր Ալեքսանյանի ու Մաքսիմ Մանուկյանի բոլոր գոտեմարտերը (տեսանյութ)
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն
Փարիզ-2017. Ալեքսանյան-Եվլոև. ուղիղ հեռարձակում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում