Արտահո՞սք, թե ժուչոկներ. այս թեման քննարկվել է «Իմ քայլի» ներքին «չաթում». մանրամասներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դատավորների վեթինգի գործընթացն սկսելուց առաջ «Իմ քայլում» ցանկանում են էս գլխից կանխել արտահոսքերի հնարավորությունները եւ քննարկումներն իրականացնել նեղ կազմով:
Հատ-հատ աշխատում են լրագրողների վրա` հասկանալու համար, թե ով է թիմից արտահոսք կազմակերպում։ Գայթակղիչ առաջարկներ են անում, միայն թե ասեն` ումից են ինֆորմացիա ստանում:
Նախորդ օրը իրենց փակ նիստից «արտահոսքի» թեման քննարկվել է խմբի «չատում», եզրակացությունը մեկն է եղել՝ «արտահոսքը թիկունքից հարված է, դավաճանություն», բայց կարծիք է հնչել, որ ԱԺ 334-րդ սենյակում «ժուչոկ» է դրված՝ այդքան մանրամասն հնարավոր չէ փոխանցել: Այդ իսկ պատճառով «Իմ քայլը» ֆրակցիան մյուս փակ նիստն անցկացրել է Սայաթ-Նովայի «անժուչոկ» գրասենյակում։
Նրանց հետ հանդիպել է կառավարությունից «գործուղված» կոորդինատոր-մասնագետը, որն իմքայլականներին հրահանգել է խոսել, կարծիքներ հայտնել, նախահարձակ լինել ու ո՛չ երբեք պաշտպանվել։ Օրակարգ ձեւավորել, թելադրել. «Մեզ ասվեց` ոչինչ, կարող եք նաեւ սխալվել, ձեր սխալների վրա սովորել, սակայն այս փուլում եղեք ակտիվ, հայտնեք ձեր մոտեցումները, կարծիքը, մի թողեք դաշտը ընդդիմադիրները լցնեն իրենցով»:
Ի դեպ, դրան անմիջապես հաջորդել է Լենա Նազարյանի կոչը` դատավորների հետ կապված «գործ» տալու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...