Սա սկանդալ է. բրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության փոխղեկավար Թոմ Ուոթսոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին նրա չմասնակցելը սկանդալ անվանելով:
«ՈւԵՖԱ-ի քաղաքականությունն ասում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի վայելելու ֆուտբոլը՝ անկախ նրանից, թե ով ես, որտեղից ես և թե ինչպես ես խաղում»: Սակայն հաջորդ շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի նման կարևոր խաղ այն պատճառով, որ նա Հայաստանից է: Եվ «Արսենալի» երկրպագուները, որոնք հայկական անուններ ունեն, նույնպես մուտքի արտոնագիր չեն ստանա Բաքու մեկնելու համար: Սա սկանդալ է, գեղեցիկ խաղի տգեղ կողմն է և բոլորովին անընդունելի է», - ասել է Ուոթսոնը:
Վերջինս հարցադրում է արել նաև, թե արդյոք ԱԳ նախարարը կպահանջի ՈւԵՖԱ-ից հաստատել, որ մի երկիր, որը ստիպում է խաղացողին ընտրել սպորտի և անվտանգության միջև և արգելում է երկրպագուներին ներկա գտնվել խաղին, այլևս իրավունք չի ունենա ապագայում նման միջոցառումներ հյուրընկալել:
Պատգամավորի ելույթը միաձայն հավանության է արժանացել իր գործընկերների շրջանում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ