Ինչո՞ւ են «Արսենալ»-ի երկրպագուներն Ազարին ու Կանտեին «հայ դարձրել»
Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները կատակել են, որ թիմի ֆուտբոլիստներ Էդեն Ազարն ու Ն՛Գոլո Կանտեն հայ են` ցանկանալով այնպես անել, որ «Չելսի»-ի աստղերը բաց թողնեն մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Այս մասին հայտնում է Armsport-ը:
Հաջորդ շաբաթ «Չելսի»-ն կմրցի «Արսենալ»-ի հետ, իսկ «զինագործներ»-ը, ինչպես հայտնի է, Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնեն առանց Հենրիխ Մխիթարյանի: «Արսենալ»-ի երկրպագուները «Թվիթերում» գրառումներ են կատարել` կատակելով, որ «Չելսի»-ի աստղեր Ազարն ու Կանտեն ևս հայ են:
«Հայաստանը հիանալի երկիր է: Մի անգամ այնտեղ էի արձակուրդներին ու այնտեղ հանդիպեցի Էդեն Ազարին և Ն՛Գոլո Կանտեին. նրանք երկուսն էլ այցելել էին իրենց տատիկներին»,- գրել է օգտատերերից մեկը: «Լսել եմ` Կեպան ԴՆԹ թեստ է հանձնել. պարզվել է` նա 62 տոկոսով հայ է»,- կատակել է մեկ այլ օգտատեր:
Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Լսել եմ` Քիմ Քարդաշյանը Կանտեի կնքամայրն է: Ճ՞իշտ է»: «Ժիրուն և Լուիսը ևս այնտեղ բարեկամներ ունեն: Հաճախ են այցելում Հայաստան»,- կատակել է «Արսենալի» երկրպագուներից մեկը: «Ազարն իր մայրիկի կողմից հայ է»,- գրել է մեկ այլ օգտատեր:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ