CNN-ը Մխիթարյանի շուրջ սկանդալի ֆոնին «Արսենալ»-ին և «Չելսի»-ին առաջարկել է բոյկոտել Բաքվում կայանալիք հանդիպումը
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսի»-ի դեմ Բաքվում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու շուրջ ստեղծված սկանդալին:
Հեռուստաալիքն ընդգծում է, որ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խայտառակություն է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) համար և նշում, որ միջազգային ճանաչում ունեցող գերաստղը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն այն պատճառով, թե որ երկրում է ծնվել:
Աղբյուրը քննադատում է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլային նման մեծ իրադարձությունն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշումն ու մի քանի պատճառ է ներկայացնում՝ նախ երկրպագուների ճամփորդության անհարմարությունները, այնուհետև այն, որ 69 870 հանդիսատես տեղավորող մարզադաշտում յուրաքանչյուր թիմի կողմից ընդամենը 6000 երկրպագուի ներկայություն է թույլատրվում և հատկապես այն փաստը, որ այդ երկրում որոշ ազգությունների ներկայացուցիչներ ապահով չեն զգում, և որ նրանց մուտքը սովորաբար մերժվում է:
Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանի՝ քաղաքական դրդապատճառներով բացակայությունը լոնդոնյան «Արսենալ»-ի համար մեծ կորուստ կարող է լինել, և նրա՝ եզրափակչին չմասնակցելու որոշումը դեմ է սպորտային մրցումների բոլոր սկզբունքներին:
«Եթե «Արսենալ»-ը պարտություն կրի, միշտ կհնչի այն հարցը, թե արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար»,- գրում է CNN-ը:
Միևնույն ժամանակ CNN-ը նկատում է, որ եզրափակիչը հյուրընկալող երկիրը փոխելու որոշումը չափազանց կտրուկ և աննախադեպ կլիներ, սակայն մյուս կողմից նշում է, որ ժամանակակից սպորտի պատմության մեջ երբևէ այնպիսի սահմանափակումներ չեն եղել, որոնք կարող են այս կերպ ազդել խաղացողի վրա:
Եզրափակելով հոդվածը՝ CNN-ը երկու անգլիական ակումբներին առաջարկում է բոյկոտել ֆուտբոլային հանդիպումը, ինչը համախմբվածության և բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կլինի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ