Մխիթարյանի բացակայությունը ևս մեկ մոտիվացիա է հաղթանակի համար. Պիեր-Էմերիկ Օբամեյանգ
«Արսենալ»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի` Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին Բաքու չմեկնելու փաստը:
«Այս ամենը խայտառակություն է: Մենք հարգում ենք նրա որոշումը: Նրա համար դժվար է գնալ այնտեղ քաղաքական խնդիրների պատճառով: Սա շատ մեծ խայտառակություն է, բայց հիմա մենք ևս մեկ մոտիվացիա ունենք հաղթանակի համար: Թիմում բոլորը ցանկանում են վերադառնալ Չեմպիոնների լիգա: Դա մեր գլխավոր նպատակն էր մրցաշրջանի սկզբում»,- Օբամեյանգի խոսքերը մեջբերում է Evening Standard-ը:
ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ